Հետևեք մեզ։

Պորտուգալիայում անկել է աշխարհի ամենածեր շունը

19:30, 23 հոկտեմբեր 2023
Պորտուգալիայում անկել է աշխարհի ամենածեր շունը

Պորտուգալիայում 31 տարեկանում անկել է Բոբի անունով շունը, ով ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմության ամենատարեց շուն։ Այս մասին ասվում է համաշխարհային ռեկորդների գրքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Բոբին ապրել է 31 տարեկան 165 օր։ Նա մահացել է հոկտեմբերի 21-ին պորտուգալական Կոկեյրոս գյուղի իր տանը, որտեղ ապրել է իր ողջ կյանքը Կոստա ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Շունը ծնվել է 1992 թվականի մայիսի 11-ին։ Բոբին Գինեսի ռեկորդների գիրք է մտել այս տարվա փետրվարին, այն ժամանակ շունն ավելի քան 30 տարեկան էր։ Նրա տարիքը հաստատվում է Լեյրիայի քաղաքապետարանի անասնաբուժական ծառայության և պետական ​​անասնաբուժական տվյալների բազայի գրառումներով։