Հետևեք մեզ։

Պուտինը հեռախոսով զրուցել է Բրազիլիայի նախագահի հետ

19:39, 23 հոկտեմբեր 2023
Պուտինը հեռախոսով զրուցել է Բրազիլիայի նախագահի հետ

Պուտինը հեռախոսով զրուցել է Բրազիլիայի նախագահի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինն ու Բրազիլիայի նախագահը քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։

Պուտինը Լուլա դա Սիլվային ներկայացրել է իր հիմնարար գնահատականները Կիևի ռեժիմի և նրա արևմտյան հովանավորների կործանարար գծի վերաբերյալ։

Բրազիլիայի նախագահը Պուտինի հետ զրույցում կողմ է արտահայտվել ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​ուղիներ գտնելուն։

Պուտինը և Լուլա դա Սիլվան ցանկություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը BRICS-ի և G20-ի շրջանակներում։

Պուտինն ու Բրազիլիայի նախագահը մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում խաղաղ բնակչության թվի աճի կապակցությամբ։