Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկար է բացվել. Բայրամով

20:13, 23 հոկտեմբեր 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկար է բացվել. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկար է բացվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Թեհրանում ԱԳՆ «3+3» հարթակի ղեկավարների հանդիպման ժամանակ։

Բայրամովն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև անհրաժեշտ է պրագմատիկ, արդյունավետ և փոխադարձ հարգանքով համագործակցություն։