Հետևեք մեզ։

Ստամբուլում 57 օրվա ջրի պաշար է մնացել

21:13, 23 հոկտեմբեր 2023
Ստամբուլում 57 օրվա ջրի պաշար է մնացել

Թուրքիայի ամենաբազմամարդ քաղաքը՝ Ստամբուլը սնուցող ջրամբարներում ջրի պաշարների մակարդակը երկուշաբթի օրը նվազել է մինչև 20 տոկոսով, ինչը կբավարարի ևս 57 օր, եթե տեղումներ չլինեն, հայտնում է  ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր հաշվարկներին։ Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչությունը երկուշաբթի հայտնել է, որ քաղաքի ջրամբարների լցվածության մակարդակը կազմում է 20,6 տոկոս (868 միլիոնից 180 միլիոն խորանարդ մետր): Ապրիլից ի վեր ջրամբարների պաշարները 48,5 տոկոսով անշեղորեն նվազել են: