Հետևեք մեզ։

Նրանք չգիտեն՝ գիշերը ողջ կմնան, թե ոչ․ Շոտլանդիայի վարչապետի զոքանչն ու աները մնացել են Գազայում

21:19, 23 հոկտեմբեր 2023
Նրանք չգիտեն՝ գիշերը ողջ կմնան, թե ոչ․ Շոտլանդիայի վարչապետի զոքանչն ու աները մնացել են Գազայում

Շոտլանդիայի վարչապետը հայտնել է, որ իր զոքանչն ու աները չեն կարողացել դուրս գալ Գազայի հատվածից, ուր նախապես ժամանել էին տարեց ազգականին տեսակցելու։

Համզա Յուսուֆն ասել է․«Կնոջ ծնողները չգիտեն՝գիշերը ողջ կմնան, թե ոչ։ Նրանք ապրում են այնպիսի իրավիճակում, որ զոքանչս խոշտանգում է անվանում։ Նրա խոսքով, մի տանը, որտեղ ապրում է 100 մարդ, այդ թվում՝ երկու ամսական երեխա, մնացել է ընդամենը վեց շիշ մաքուր խմելու ջուր»։

Նախկինում, ասում է Յուսուֆը, նա խնդրել է բրիտանական կառավարությանը պահանջել բացել Ռաֆահ անցումը հանուն իր ընտանիքի և 2,2 միլիոն այլ մարդկանց, որոնց ճնշող մեծամասնությունը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հետ: Սակայն դա տեղի չի ունեցել, հանգստյան օրերին մարդասիրական օգնություն տեղափոխող միայն երկու բեռնատարներ են թույլատրվել Պաղեստին մտնել: