Հետևեք մեզ։

Մենք դեմ չենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած շփման, բայց դելիմիտացիայի համար անհրաժեշտ քարտեզները միայն Ռուսաստանում են․ Լավրով (տեսանյութ)

21:31, 23 հոկտեմբեր 2023
Մենք դեմ չենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած շփման, բայց դելիմիտացիայի համար անհրաժեշտ քարտեզները միայն Ռուսաստանում են․ Լավրով (տեսանյութ)

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հիմնականում լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլերը ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման ընթացքում։

Միաժամանակ, Լավրովն ասել է, որ իրենք դեմ չեն որևէ շփման Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք կողմերն օգտակար են համարում, բայց բոլոր փորձագետներին հայտնի է, որ  այն ամեն, ինչ անհրաժեշտ է դելիմիտացիան քննարկելու համար, գտնվում է ռուսական կողմի մոտ․ «Փորձագետներին հայտնի է, որ քարտեզները, որոնք մնացել են Խորհրդային Միությունից,  գտնվում են Ռուսաստանում Դաշնությունում։ Գործընկերները դա հասկանում են, մենք դրանով չենք փորձում մեծ խնդիր առաջացնել, մենք միշտ պատրաստ ենք օգնել»։

Մանրամասն՝ տեսանյութում: