«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան միլանյան ակումբում շարունակելու ցանկության մասին։
«Ես շատ երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ մնալ «Ինտերում»։ Իմ գործակալն աշխատում է և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է լրագրող Նիկոլո Սկիրան։