Հետևեք մեզ։

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

22:25, 23 հոկտեմբեր 2023
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում», - ասել է նա լրագրողներին:

Ինչ վերաբերում է Վրաստանին, որը երկրորդ անգամն է, ինչ չի մասնակցում այս ձևաչափով հանդիպմանը, Լավրոն ասել է․ «Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողություններում հիմնականում բխում են հիմնարար ազգային շահերից»,- ասել է նա։ «Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում կարող է գործել «3+3» լիարժեք ձևաչափը։