Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտիստ Նիկոլայ Բասկովին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվական կայքում։
Մրցանակը երգչին շնորհվել է «ազգային մշակույթի և արվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների, երկարամյա բեղմնավոր գործունեության համար»։