Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները Թեհրանում բանակցություններ են վարել։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը «3+3» տարածաշրջանային հարթակի արտաքին գործերի ղեկավարների հանդիպումից հետո մամուլի հայտարարության մեջ։
Աբդուլլահիանն ասել է, որ Թեհրանում կայացած «3+3» հանդիպման շրջանակներում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը գործնական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության համար։
Նա նշել է, որ նշված հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները զրուցելու հնարավորություն են ունեցել։
Աբդուլլահիանի խոսքով, այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։
«Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Ադրբեջանը երաշխավորում է Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը»,- հավելել է նախարարը։