18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը: