Բաքվի ռազմական դատարանում Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը։
Նշենք, որ այսօր նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել, այսպես կոչված, տուժածները։
Նրանցից ոմանք Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել են ամենածանր պատիժը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև, թե Վագիֆ Խաչատրյանը «ներողություն է խնդրել հայ ժողովրդի կողմից ադրբեջանցիների նկատմամբ կատարած հանցագործությունների համար»։