Հետևեք մեզ։

Չար կայսրություն Իրանը կրակի հետ է խաղում․ Իսրայելի նախագահ

13:04, 24 հոկտեմբեր 2023
Չար կայսրություն Իրանը կրակի հետ է խաղում․ Իսրայելի նախագահ

Իրանը Լիբանանում կրակի հետ է խաղում։ Այս մասին ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

 

Նա ասել է, որ Իսրայելը ուշադիր հետևում է Լիբանանում առկա իրավիճակին։

 

«Կարծում եմ, որ «Հեզբոլլահ»-ը և նրա հետևում կանգնած չար կայսրությունը՝ Իրանը, խաղում են կրակի հետ և փորձում են անկայունություն ստեղծել տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում։ Եթե ​​«Հեզբոլլահ»-ը մեզ ներքաշի պատերազմի մեջ, ապա պարզ պետք է լինի, որ Լիբանանը կվճարի դրա գինը»։

 

Իսրայելի նախագահը նշել է, որ Լիբանանը չի կարող լինել միջազգային հանրության ինքնիշխան անդամ, քանի որ «Հեզբոլլահ»-ի անդամներն ունեն լիբանանյան անձնագրեր, ուստի հարձակվում են Իսրայելի վրա և պատասխանատվություն չեն կրում դրա համար. «Սա չի կարող այդպես լինել։ Միջազգային իրավունքի համաձայն՝ մենք ինքներս մեզ պաշտպանելու իրավունք ունենք»։

 

Իսահակ Հերցոգը նաև ասել է, որ Իսրայելը մտադիր չէ պատերազմել «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ հյուսիսային սահմանին, փոխարենը կենտրոնանում է Գազայում «ՀԱՄԱՍ»-ի դեմ պայքարի վրա։