Հետևեք մեզ։

Առանց մի դրամ ծախսելու ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը․ Գուրգեն Արսենյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասնակցությամբ ռուսական հաղորդման մասին

13:39, 24 հոկտեմբեր 2023
Առանց մի դրամ ծախսելու ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը․ Գուրգեն Արսենյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասնակցությամբ ռուսական հաղորդման մասին

Նրանք բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ռուսական 1-ին ալիքով ցուցադրված հաղորդմանը, որտեղ բանախոսներից երկուսը հայեր էին, մասնավորապես՝ նախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որտեղ վերջիններս սուր քննադատությամբ էին հանդես եկել Նիկոլ Փաշինյանի հասցեին։

 

«Հայկական  ազգանունով տարօրինակ գործիչներ ցուցմունք տվեցին, որ դատավճիռ կայացնեն։ Իրենք ընտրել էին երդվյալ ատենակալների մոդելը, որ ամեն մեկը փորձում է կարծիք ասել մեղադրյալի վերաբերյալ։ Առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոս ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը», - նշեց Արսենյանը։