Ապատեղեկատվության մեկնաբանմամբ չեմ զբաղվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ճիշտ է արդյոք, որ ՌԴ-ն մերժել է իր թեկնածությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։
«Եթե ռուսական կողմի պատասխանը լինի, ՀՀ համապատասխան պաշտոնյան կստորագրի այդ հրամանագիրը։ Որևէ մեկին որևէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն անցնում է հայկական ընթացակարգով։ Իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»,- ասել է Արսենյանը։