Հետևեք մեզ։

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի՝ կրկնօրինակներ ունենալու մասին լուրերը

14:28, 24 հոկտեմբեր 2023
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի՝ կրկնօրինակներ ունենալու մասին լուրերը

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնօրինակ չունի, այդ տեղեկատվությունը անհեթեթություն է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն պնդումները, թե Պուտինը կրկնօրինակներ ունի։

«Կարող եմ ձեզ ասել, որ ոչ մի կրկնօրինակ չկա: Սա, գիտեք, պատկանում է անհեթեթ տեղեկատվական ալիքների շարքին, որոնք նախանձելի համառությամբ քննարկվում են մի շարք լրատվամիջոցների կողմից: Սա, իհարկե, ժպիտից բացի ոչինչ չի առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։