Ֆրանսիան և Իսրայելը կարող են ստեղծել տարածաշրջանային կոալիցիա ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Դուք մենակ չեք, մենք գործեցինք ԴԱԻՇ-ի դեմ, մենք նույնպես միասին կգործենք այս ահաբեկչության դեմ: Մենք կարող ենք ստեղծել տարածքային և տարածաշրջանային խումբ՝ պայքարելու ահաբեկիչների դեմ, որոնք սպառնում են մեզ բոլորիս:Իսրայելի անվտանգությունը սակարկելի չէ, Ֆրանսիան և Իսրայելն ունեն ընդհանուր թշնամի։ Ահաբեկչության դեմ պետք է պայքարել անխնա, բայց հաշվի առնելով օրենքները»,- ասել է նա։
Մակրոնը նաև կոչ է արել Իրանին և «Հեզբոլլահին» այլ ճակատ չբացել։