Ռուսաստանը չի ճանաչի բիզնեսի և աշխատանքային գործունեության համար հայկական վարորդական վկայականները։ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել այդ հարցը, գրում է Ռիա Նովոստին։
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ, չնայած այն հանգամանքին, որ Հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։
«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է այդ երկրներում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, տեսնում ենք՝ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վոլոդինը։