ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի քաղաքացիություն ունեցող երկու պատանդի՝ 79-ամյա Նուրիտ Կուպերին և 85-ամյա Յոհավեդ Լիֆշիցին։ Կանայք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ և հոսպիտալացվել են Թել Ավիվում՝ հետազոտությունների համար:
Հիշեցնենք, որ այսօր Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարների շարասյունը Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով մտել էր պաղեստինյան անկլավ։ ՀԱՄԱՍ շարժումը գերիներին ազատ է արձակում մարդասիրական օգնության դիմաց։