Հետևեք մեզ։

Կարմիր Խաչն այցելել է Ադրբեջանի կողմից գերեվարված արցախցի պաշտոնյաներին

17:13, 24 հոկտեմբեր 2023
Կարմիր Խաչն այցելել է Ադրբեջանի կողմից գերեվարված արցախցի պաշտոնյաներին

Հոկտեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ գործիչներին։

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի հարցմանն ի պատասխան ասել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Ըստ աղբյուրի՝  նրանց հետ տեղի են ունեցել անհատական ​​հանդիպումներ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Նշենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գերեվարել են Արցախի նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լյովա Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանին։