Հետևեք մեզ։

Պնակալեզ, պատեհապաշտ բանի տղերք, անհայրենիք, անսրբություն, անաղուհաց․ Աղվան Վարդանյանը բանաստեղծություններ կարդաց ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

18:17, 24 հոկտեմբեր 2023

Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու, վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։ Ես Աղվան Վարդանյանն եմ։ Որ չկասկածի, այսօր որոշել եմ այս ամբիոնից ձեզ համար սիրո բանաստեղծություն կարդալ՝ երկու բանաստեղծություն-հայտարարություն։

Ազգային ժողովում այսպես սկսեց իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը․

 

«Առաջինը գրել-տպագրել եմ հեռավոր 1989 թվականին։ Կարծում էի՝ Կոմունիստական նոմենկլատուրան է։ Հետո պարզվեց՝ ոչ միայն։ «Դառնագիր»․

-Պնակալեզ, պատեհապաշտ բանի տղերք,

Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,

Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք,

Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց։

Գալու է ձեր զավակների պատկերն առած,

Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ,

Անեծքով են օրհնելու ձեր սաղմը՝ սառած,

Եւ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ։

Մուրալու են, չեն թողնելու լույսի մի շերտ,

Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում,

Եւ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն,

Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում։ Սա առաջին բանատսեղծությունն էր, երկրորդը Վարդանյանը գրել էր 2018-ի հուլիսին, որը վերնագրված է «Հակահերոսը»»։

 

Մանրամասն՝ տեսանյութում․