Հետևեք մեզ։

Ֆրանսիական ՀՕՊ միջոցներով հնարավոր կլինի Հայաստանի երկինքը պաշտպանել և ճնշել ադրբեջանական ԱԹՍ-ները. Սամվել Բաբայան․ Civilnet

20:19, 24 հոկտեմբեր 2023
Ֆրանսիական ՀՕՊ միջոցներով հնարավոր կլինի Հայաստանի երկինքը պաշտպանել և ճնշել ադրբեջանական ԱԹՍ-ները. Սամվել Բաբայան․ Civilnet

Ֆրանսիական ՀՕՊ միջոցներով և զենիթահրթիռային համակարգերով հնարավոր կլինի Հայաստանի երկինքը պաշտպանել և ճնշել ադրբեջանական ԱԹՍ-ները։ Այս մասին Civilnet-ի հետ զրույցում նշում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ ֆրանսիական այն ընկերությունը, որից Հայաստանը սպառազինություն է գնում, բավականին ուժեղ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է արտադրում, որոնք կենսական են Հայաստանի պաշտպանական կարիքների համար: