Հետևեք մեզ։

Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ. տեսանյութի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը

21:35, 24 հոկտեմբեր 2023
Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ. տեսանյութի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

 

«Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։

 

Նշված կեղծ տեսանյութում հնչող բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։

 

Վարչապետի կողմից նման հայտարարություն չի եղել:

 

Ֆեյսբուքյան էջը, որ տեղադրել է տեսանյութը, կառավարվում է Վիետնամից, Բանգլադեշից, Ֆիլիպիններից ու Վենեսուելայից։

 

Այս ինֆորմացիան երևում է էջի վերաբերյալ Ֆեյսբուքի տված թափանցիկության մասին բաժնից։

 

Հորդորում ենք այդ տեսանյութին կից հղումներով որևէ բանկային, անձնական տվյալներ չփոխանցել, այլապես հնարավոր է կրեք ֆինանսական կորուստներ կամ կորցնել հասանելիությունը ձեր օգտահաշիվներին»։