Հետևեք մեզ։

ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. Երևանը բողոքի նոտա է հանձնել դեսպանին

21:52, 24 հոկտեմբեր 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. Երևանը բողոքի նոտա է հանձնել դեսպանին

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

Ըստ հաղոդագրության՝ դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: