Հետևեք մեզ։

Վերին Խոտանան-Կապան ճանապարհին ավտոցիստեռնը կողաշրջվել է, ճանապարհը` փակվել

06:31, 25 հոկտեմբեր 2023
Վերին Խոտանան-Կապան ճանապարհին ավտոցիստեռնը կողաշրջվել է, ճանապարհը` փակվել

🚒ՃՏՊ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին. կա տուժած

 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին ցիստեռնը կողաշրջվել է. ճանապարհը փակվել է։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոցիստեռնը կողաշրջվել է՝ երկկողմանի փակելով ճանապարհը։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը, խցիկից դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: