Միլիարդատեր Իլոն Մասկը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել անիմաստ զոհաբերել ուկրաինացիներին, հասնել հակամարտության խաղաղ կարգավորման և վերականգնել նորմալ հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս միտքը գործարարը հնչեցրել է Թակեր Կարլսոնի հետ զրույցում։
«Կարծում եմ՝ մենք պետք է դադարեցնենք ուկրաինացի երիտասարդներին խրամատներում անիմաստ զոհաբերելը, զինադադար կնքենք և սկսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսաստանն ու Ուկրաինան բառացիորեն եղբայրներ են»,- ասել է Մասկը։