Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը։
«Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ»,- գրել է Մարուքյանը։