Հայաստանում ԵՄ առաքելությունը թվիթերյան (X) միկրոբլոգում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է սահմանամերձ շրջաններում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար։
«Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան։
Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»։