Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելուն պես լարվածությունն աճեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց Արևմուտքը, միանգամից մասշտաբային խնդիրներ սկսվեցին։ Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ»,- ասել է Զախարովան։