Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է իրականացնել «պարզեցված մաքսային միջանցք» նախագիծ Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը:
Պարզեցված մաքսային միջանցքը նախատեսում է երկու երկրների միջև ապրանքների հայտարարագրման և բացթողման ժամանակ մաքսային հսկողության միջոցների կիրառման վարչական բեռի և հաճախականության նվազեցում:
Դավիդովը ասել է, որ մաքսային հսկողության արդյունքների փոխադարձ ճանաչման նախագծեր են իրականացվում Ադրբեջանի, Չինաստանի և Մոնղոլիայի հետ։