Հետևեք մեզ։

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

12:43, 25 հոկտեմբեր 2023
Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նշեմ, որ երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասել է Ավանեսյանը և հորդորել պատվաստվել կարմրուկի դեմ։