Արդեն 24 ժամ է «Հրապարակի» կայքը չի աշխատում։ Այս մասին գրառում է արել կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը.
«Երեկ ողջ օրը փորձել ենք խնդիրը կարգավորել։ Անգամ սերվեր ենք փոխել։ Գիշերը մեկ ժամով կարգավորվել է, իսկ առավոտյան նոր թափով է շարունակվել հարձակումը՝ շատ ավելի մեծաթիվ, քան երեկ էր։ Մենք հարձակման երկիրը գիտենք՝ ԱՄՆ։ Բայց ես առաջարկում եմ այս ակտը կազմակերպող հերոսներն ինքնաբացահայտվեն։ Ինչպես են տեռորիստական ակտերից հետո տեռորն իրականացրած կազմակերպություններն իրենց վրա վերցնում տեռորի պատասխանատվությունը եւ պահանջներ առաջ քաշում՝ ուղղված զոհին։ Դա ճիշտ կլինի նաեւ այն առումով, որ եթե չեք բացահայտվում եւ մենք չենք հասկանում, թե ինչ եք մեզնից ուզում, ապա անգամ մեծ ցանկության դեպքում այդ պահանջները չենք կարող գուշակել-կատարել․․․Մեծ հաշվով, իհարկե, հասկանալի է, թե որտեղից են «աճում» սրա ոտքերը, բայց ավելի կոնկրետացրեք, որ իմանանք ժողովրդավարության մասին զօրուգիշեր խոսողները մեզնից ինչ են ուզում․․․»։