Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել և հուղարկավորվել են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ասաց՝ նույնականացման գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
«Հարազատներն անցնում են արյան հետազոտությունները, որպեսզի կարողանանք գործընթացը արագ կերպով կազմակերպել»,- ասաց Ավանեսյանը և ասաց՝ հստակ չի կարող նշել, թե քանի անձ դեռ նույնականացված չէ։