Հետևեք մեզ։

Ովքե՞ր են փոխքաղաքապետի թեկնածուները․ Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի

13:31, 25 հոկտեմբեր 2023
Ովքե՞ր են փոխքաղաքապետի թեկնածուները․ Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։

Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։

Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։