Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել հրաժարական տալ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացնելու համար։
Գուտերեշը, մեկնաբանելով Իսրայելի իրադարձությունները, ասել է, որ «ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել»։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցնցող ելույթն ապացուցեց, որ նա լիովին կտրված է իրականությունից և որ նա խեղաթյուրված ու անբարոյական կերպով է տեսնում մեր երեխաների՝ ՀԱՄԱՍ-ի սպանողների ջարդերը։ Նրա հայտարարությունը հանդիսանում է ահաբեկչության և սպանության արդարացում։ Ցավալի է, որ Հոլոքոստից հետո ստեղծված կազմակերպության ղեկավարը նման հայացքներ ունեցող անձնավորություն է»,- ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը։
Միաժամանակ Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը գրել է, որ չի պատրաստվում հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Նրա խոսքով, հոկտեմբերի 7-ից հետո այլեւս «հավասարակշռված» մոտեցումներ չեն կարող լինել, և ակնկալում է միայն մեկ բան՝ «ՀԱՄԱՍ-ին ջնջել երկրագնդի երեսից»։