Էրդողանը հայտարարել է, որ չեղարկել է Իսրայել այցելելու իր ծրագրերը:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի նախագահը ասել է նաև, որ «ՀԱՄԱՍ»-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։
«Իմ կյանքում մի անգամ ես սեղմեցի Նեթանյահու անունով մի մարդու ձեռքը։ Մենք լավ մտադրություններ ունեինք, բայց նրանք մեզ վիրավորեցին։ Իսրայել գնալու ծրագիր ունեինք, բայց չեղարկեցինք, չենք գնա»,- ասել է Էրդողանը։