ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ժամանակ չի ունեցել:
Նշենք, որ ավելի վաղ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել, քանի որ մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ` իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել», - ասաց Միրզոյանը՝ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ և հավելեց, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության օրակարգին։