Այսօր Արցախ-Ադրբեջան բանակցությունները վերսկսելու հավանականությունը զրո տոկոս եմ համարում: Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը և մանրամասնեց, թե ինչու էր մի քանի օր առաջ համարում, որ ամեն ինչ դեռ կորած չէ։
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը այդքան էլ հակված չեն վերսկսելու բանակցությունները։ Ժամանակն անցավ և հասկացանք, որ ոչ մեկն էլ շահագրգիռ չէ և դրանով փակեցինք այդ էջը», - նշեց նա։