Հետևեք մեզ։

Եկեք՝ Սնուփ Դոգը  ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկման հարց չդարձնենք․ Ալեն Սիմոնյան

15:21, 25 հոկտեմբեր 2023
Եկեք՝ Սնուփ Դոգը  ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկման հարց չդարձնենք․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Սնուփ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար։

«Կարծում եմ, որ եթե կառավարությունը գումար է հատկացնում այդ համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց բոլորի համար, դա իմ կարծիքն է։ Ես չգիտեմ, թե կազմակերպիչներն իմ այս կարծիքին ինչպես կվերաբերվեն, բայց, կարծում եմ, որ գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար», - ԱԺ-ում լրագրողներին ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե մրցույթով նկատի ունի, Սիմոնյանն ասաց․ «Եկեք՝ Սնուփ Դոգը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկման հարց չդարձնենք։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այդ ծասերը չեն անդրադառնում առաջին անհրաժեշտության ծախսերի վրա։ Ինչ մենք եկանք իշխանությանը աշխատավարձերը բարձրանում են, թոշակները բարձրանում են»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուպ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար, այն պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, գումարը վճարվել է, համերգը հետաձգվել անորոշ ժամանակով։