Ալեն Սիմոնյանը՝ Բրյուսելում Փաշինյանի հետ Ալիևի չհանդիպելը պայմանավորում է իրենց լավ աշխատանքով, որը Ալիևի համար ստեղծել է կոմֆորտի բացակայություն։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, թե ինչու է Ալիևը հրաժարվում հիմա էլ մեկնել Բրյուսել։
«Մեր դիվանագիտական լավ աշխատանքով՝ ԱԳՆ-ի, վարչապետի, պառլամենտական դիվանագիտությամբ մենք կարողացել ենք մեր Արևմուտքի, եվրոպացի գործընկերներին բացատրել, ցուցադրել, որ մենք երկակի հայտարարություններ չենք ստանում, արդեն կարելի է տարբերել որտեղ է Հայաստանը, Հայաստանի շահերը, որտեղ է Ադրբեջանը։ Իմ կարծիքով՝ կոմֆորտի բացակայություն կա, իմ անձնական կարծիքն է»,-ասաց Ալոն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։