Հայաստանը հրատարակության է ուղարկել անգլալեզու բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Դրանում նեկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկներն ու դա ընկալում որպես տարածաշրջանային նախագիծ: Պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել միջազգային մի շարք գործընկերների։
Երեկոյան այն պատրաստ կլինի, եթե հնարավոր լինի` կհրահանգեմ, կբերեն խորհրդարան»,-նշեց Փաշինյանը: