Հետևեք մեզ։

Կապ չունի թքողն ով է, դա իրա քաղաքական պատմության մեջ մեծ դեր է խաղալու և խաղացել է․ Խաչատուր Սուքիասյանն՝ Ալեն Սիմոնյանի արարքի մասին․ Aravot.am

17:15, 25 հոկտեմբեր 2023
Կապ չունի թքողն ով է, դա իրա քաղաքական պատմության մեջ մեծ դեր է խաղալու և խաղացել է․ Խաչատուր Սուքիասյանն՝ Ալեն Սիմոնյանի արարքի մասին․ Aravot.am

Aravot.am-ն այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին հարցրել է՝ Հյուսիսային պողոտայում իր հետ կապված միջադեպից հետո, երբ շրջում էր իր մտերիմների հետ ու անվանել են «թուրք, դավաճան», ինքը կաշկանդվա՞ծ է փողոցում քայլել:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը այդ օրը հունից դուրս էր եկել ու ասել՝ «դավաճանը հերդ ու մերդ է, համբա՛լ»:

Սուքիասյանը հարցին ի պատասխան ասաց. «Նայեք թուրք, դավաճանը ով է, ոնց է: Գողը, երբ մի բան է գողանում, ուզում են դրան բռնեն, ցույց է տալիս ուրիշ տեղ գողին: Գողը նրանք են, որոնք թալանել են, ոչ մի կոպեկ էս երկրի բյուջեին գումար չեն տվել, գնացել են արտասահմանում Հայաստանի հասցեին վատ բաներ են խոսել, 30 տարի հետաձգել են ղարաբաղյան խնդիրը մենակ մի բանի համար, որ մի քիչ իրենց կենցաղը, իրենց պայմանները լավացնեն: Էդ փողոցային չնթռլոները, ոչնչությունները, որ իմ կոշիկի տակը մի միլիոն անգամ էս երկրին ավելի օգուտ է տալիս, քան թե էդ ոչնչությունները, որ փողոցում մեկին կամ մյուսին վիրավորում են: Իհարկե, ես ավելի քաղաքակիրթ գտնվեցի, կին էր, չվիրավորեցի, չհայհոյեցի տղամարդու պես, իր ամուսնուն չհայհոյեցի էն ամենավատ ձեւով, ոնց որ կարաս տղամարդուն: Ու էդ բանը թող վերացնեն, ես հիմա զգուշացնում եմ, եթե ՀՀ-ում մի հատ չնթռլո, այլ երկրի քաղաքացի, ոնց որ գնացին Կանադայում արեցին, մի այլ քաղաքացու կվիրավորի, իմացեք՝ ամենավատ ձեւով պատասխան է ստանալու: Ինչ է, որ մեկը փողոցայինի պես դուրս է գալիս էս կամ էն պատգամավորին, կամ քաղաքացուն, կամ պաշտոնյային, գործարարին…մի հատ թող իր պատմությունը նայի՝ ինքը ով է, ինչով է օգնել Արցախին, ՀՀ բյուջեին, ՀՀ շատ կարեւոր բժշկական եւ կրթական համակարգերին»:

 

Հարցին՝ ասում եք՝ եթե ՀՀ քաղաքացուն վիրավորեն, ամենավատ ձեւով պատասխան են տալու, բա որ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, ինչի՞ պատասխան չտվեց՝ Սուքիասյանը պատասխանեց. «Կապ չունի թքողն ով է, դա իրա քաղաքական պատմության մեջ մեծ դեր է խաղալու եւ խաղացել է: Երբ  ձեր համար քաղաքում քայլում եք՝ որպես քաղաքացի, այլ քաղաքացի գալիս է, ձեզ որակումներ է տալիս շատ վատ, դրա համար պիտի պատասխան տա: Թե հետո դուք ինչ կարգի գործողություն կանեք որակումներից հետո՝ ես ողջունում եմ ցանկացած գործողություն: Սա՝ քաղաքացու դեպքում: Իսկ երբ խոսքը գնում է ԱԺ նախագահի պաշտոն ունեցող մարդուն, մենք ունեցել ենք ԱԺ 5-6-10 նախագահ՝ տարբեր ընկալումներով, վարքագծով, դա նորից ինքն է, ինքն էլ պատասխան է տալու իր քաղաքական կշռի համար»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։