Հետևեք մեզ։

Գուրգեն Արսենյանն առաջարկում է Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ ժամանած Պատրիս Լումումբայի անվան փրկարարական ջոկատի անդամներին պարգևատրել

17:31, 25 հոկտեմբեր 2023
Գուրգեն Արսենյանն առաջարկում է Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ ժամանած Պատրիս Լումումբայի անվան փրկարարական ջոկատի անդամներին պարգևատրել

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց 35 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի և Գյումրիի երկրաշարժի հետևանքները վերացնելու հետևանքով Հայաստանում փրկարարական աշխատանքներ կատարած Պատրիս Լումումբայի անվան համալսարանի ուսանողական փրկարարական ջոկատի մի շարք աչքի ընկած անդամներին պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասած, որ ճիշտ կլինի, որ հարցին աշխատանքային մակարդակով ծանոթանա, մի շարք նրբություններ, մանրամասներ կան, որոնք անհրաժեշտ են արձագանքելու համար։ Ապա ավելացրեց․ «Աշխատանքային կարգով եկեք քննարկենք, որպեսզի ճիշտ որոշումների հանգենք, բայց խնդրում եմ նաև եկեք չմոռանանք, որ հազարավոր մարդիկ են էդտեղ ներգրավված եղել, որոնց երախտապարտ եմ»։