Հետևեք մեզ։

«Զանգեզուրի միջանցքն այլևս գրավիչ չէ Ադրբեջանի համար. մենք նախընտրում ենք երթուղին Իրանով». Ալիևի օգնական

19:05, 25 հոկտեմբեր 2023
«Զանգեզուրի միջանցքն այլևս գրավիչ չէ Ադրբեջանի համար. մենք նախընտրում ենք երթուղին Իրանով». Ալիևի օգնական

Բաքուն կարծում է, որ մոտ ապագայում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ավելի իրատեսական է։ Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հաջիևը, հերքելով արևմտյան այն պնդումները,մթե թուրք-ադրբեջանական զորավարժությունները ռազմական հարձակման համար են։

 

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին հաստատել է, որ Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրի ռազմական բռնակցման պլաններ չունի։ Այս երթուղին կորցրել է իր գրավչությունը մեզ համար։ Մենք կարող ենք նախագիծն իրականացնել Իրանի հետ։ Մեր օրակարգը միայն երկկողմանի համագործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի ստեղծումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից կպահանջվի ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանով»,- նշել է Հաջիևը։