Հետևեք մեզ։

Ռոման Բերեզովսկին` «Նոա»-ի դարպասապահների մարզիչ

20:25, 25 հոկտեմբեր 2023
Ռոման Բերեզովսկին` «Նոա»-ի դարպասապահների մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին միացել է «Նոա»-ի մարզչական շտաբին, նա կլինի դարպասապահների մարզիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին միացել է «Նոա» ՖԱ-ին, որպես դարպասապահների մարզիչ»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրությունում: