Նիկոլ Փաշինյանը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման մեջ, գրում է The Wall Street Journal-ը։
WSJ-ին տված հարցազրույցում Փաշինյանը ասել է, որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ, և հետևաբար Երևանը նոր գործընկերներ է փնտրում։ «Այս իրադարձությունները, ըստ էության, հանգեցրին մեզ այն որոշմանը, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության հարաբերությունները, և մենք այժմ փորձում ենք դա անել», - ասաց նա։
Երևանը նոր գործընկերներ է փնտրում. Փաշինյանը՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին
21:38, 25 հոկտեմբեր 2023