Լրագրող Անի Քոչարի դուստրը՝ Մարիան, այսօր դարձել է 1 ամսական։ Այս առթիվ մայրը դստեր լուսանկարների նոր շարքն է հրապարակել գրառմամբ՝․
«Ամենագեղեցիկ իրականացած երազանքս 1 ամսական է:
Աղջիկս ամենագեղեցիկ երազանքներիցս, որն իրականություն է:
Ժամերով գրկումս ես, կրծքիս. սրտիս բաբախով օրորում եմ քեզ, ժամերով նայում ու չեմ հագենում:
Սա քո կյանքի 1-ին աշունն է, իսկ մեզ համար 1-ին աշունը, երբ մենք արդեն չորսով ենք: Մի տեսակ ամբողջացած ու լիարժեք ենք արդեն. միայն թե իմանայիր, թե որքա՜ն սպասված ես. ես քեզ 3 տարի չէ, 12 տարի եմ սպասել. երբեք չեմ չարացել և այսօր առավել, քան երբևէ, գիտեմ, որ սպասումս զուր չէր. դու եկար ամենաճիշտ պահին. այն պահին, երբ Բարձրյալը «գործուղեց»: Վստահ եմ, որ մեծ առաքելությամբ ես ծնվել և թող քո միսիան բարի լինի։
Երբ Մարիան ծնվեց, ես հասկացա, որ Տերն ինձ օրհնելով, ցանկանում է, որ շարունակեմ ծառայել իրեն և ամենուր վկայեմ իր կենդանի փառքը: Տերը խոսում է ինձանով և, թեև կյանքս դժվարին մի աղոթք է, ես այն սրտի թրթիռով եմ ապրում»։
Ես քեզ 3 տարի չէ, 12 տարի եմ սպասել. երբեք չեմ չարացել․ Անի Քոչարի դստեր 1 ամսականի ֆոտոշարքը
22:20, 25 հոկտեմբեր 2023