Հետևեք մեզ։

Ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել, մեքենաներն այրվել են

08:32, 26 հոկտեմբեր 2023
Ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել, մեքենաներն այրվել են

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 02։13-ին։ Այրվել են կայանած «Porsche» մակնիշի ավտոմեքենան, «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահը, ջերմահարվել՝ մյուս «Porsche» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկի հատվածը։