Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարվել են ավագանու անդամ խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները։
Ըստ այդմ՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանն է, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավագանու անդամ «Մայր Հայաստան» դաշինքը հայտնել էր ավագանու արտահերթ նիստին չմասնակցելու մասին։