Հետևեք մեզ։

Կառավարությունը «Սան ֆուդ» ընկերությանը մաքսային արտոնութուն է տալիս հինգ տարով, որպեսզի ներկրի տոմատի մածուկ, օսլա

11:42, 26 հոկտեմբեր 2023
Կառավարությունը «Սան ֆուդ» ընկերությանը մաքսային արտոնութուն է տալիս հինգ տարով, որպեսզի ներկրի տոմատի մածուկ, օսլա

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի արտոնություն է տալիս «Սան ֆուդ» ընկերությանը 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ տոմատ, օսլա, դոյպակ ներկրելու համար։

Կառավարության ընդունած որոշման մեջ ասվում է․ «Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքա­վորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազա­տելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համա­պատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիա­կան սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ»: Ներկրման ծավալը կկազմի 920 մլն դրամ, ընկերությանը ներմուծման մաքսատուրք չի վճարի։

«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։

Վերլուծական